
Եթե ուզում ես ընդհանրապես հանգստանալ, պետք է Հայաստանից դուրս գնաս: Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Պատգամավորը դեռ չի որոշել, թե որտեղ է անցկացնելու ամառային հանգիստը:
«Բայց եթե ուզում ես նորմալ հանգստանալ, պետք է Հայաստանից դուրս գաս, որ զանգեր չլինեն և այլն: Իսկ եթե Հայաստանում ես, ապա դա հանգիստ չէ, մի բան է լինում, զանգում են, գնում ես»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Աբրահամ Մանուկյանը դժվարացավ համեմատել Հայաստանում և արտասահմանում հանգստի պայմանները. «Այսօր Հայաստանում հյուրանոցային համակարգը մոտ է դրսին»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում