
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հաստատել է, որ առաջադրվելու է ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում:
«Ես ծայրահեղ կշռադատված որոշում եմ ընդունել։ Այն կարող է բեկումնային լինել ՖԻՖԱ-ի և ինձ համար: Լինում են պահեր, երբ անհրաժեշտություն է առաջանում ճակատագիրը պահել սեփական ձեռքերում: Ես այժմ այդպիսի ժամանակաշրջան եմ ապրում, որը կարող է բեկումնային լինել իմ կյանքի համար»,- նշել է Պլատինին:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2016թ. փետրվարի 26-ին։ Հավելենք, որ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը թույլատրում է այս երկու պաշտոնների համատեղումը: