«Հրանտ Բագրատյանը չգիտեմ՝ որքանով է իրատես եւ որքանով է տեղյակ հայ եկեղեցու մասին… Այն հայը, որն իր հայ եկեղեցու մասին զրոյական կարծիք ունի, ինձ համար ընդհանրապես որպես հայ արժեք չունի»:
Նախ, մեր կարծիքով, հոգեւորականին հարիր չէ խոսել քաղաքականության մասին եւ քաղաքական գործչին բացասական որակումներ տալ միայն այն բանի համար, որ վերջինս իր ծրագրում առաջարկել է եկեղեցին նույնպես մտցնել հարկային դաշտ: Դա տեսակետ է, որը կարող է քննարկվել, բայց երբեք չդառնալ մարդուն պիտակավորելու առիթ: Բացի այդ, եկեղեցու մասին ցանկացած կարծիք ունենալը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, եւ դա ոչ մի կապ չունի հայ լինելու հետ, հատկապես որ նման բացասական կարծիքները ձեւավորվում են որոշ եկեղեցականների՝ հոգեւորականին ոչ հարիր վարքի եւ գործունեության արդյունքում: