ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմա, ասենք, Պողոսին օգնել եմ, 30 մարդու օգնել եմ, նրան տուն եմ առել, 17 հոգու բնակարան եմ գնել` սրանք չեմ ուզում ասել… Հայաստանի բոլոր եկեղեցիները մտնես, Գյումրվա մոմակալներ կան` էդ բոլորն իմ նվիրածներն են: Չթվարկեմ քեզ` ինչ եմ անում, ինչ չեմ անում. մի քիչ սիրուն չի»:

Վարդան Ղուկասյան «168 ժամ»

«Աստվածապաշտ», եկեղեցաշեն եւ քրեական աշխարհի հետ սերտ կապեր ունեցող եւ ցմահ նվիրյալ ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը, պարզվում է, նաեւ մեծն բարերար է: Նամանավանդ նման «բարեպաշտ բարերարների» եւ հանցագործ աշխարհի հետ սերտ կապեր ունեցող «ազգի նվիրյալների» ու «նժդեհյան գաղափարախոսությունը կրողների» համար եկեղեցի կառուցելը, եկեղեցիներին նվիրատվություններ անելը նորմալ երեւույթ է, մեղքերի թողության պես մի բան: Պարզապես ամեն անգամ մեղքերի թողությունից անմիջապես հետո այդ «աստվածավախ» մարդիկ շարունակում են ապրել նույն կենսակերպով: Միեւնույն է, բարերար են:




Լրահոս