«Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար հետաքրքիր ժամանակներ են սկսվում. Ռունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին կիսվել է նորեկների մասին տպավորություններով, ովքեր այս ամառ տեղափոխվել են ակումբ: Նշենք, որ անգլիական ակումբ են տեղափոխվել «Բավարիա»-ից Բաստիան Շվայնշտայգերը,  «Սաուտհեմփթոն»-ից Մորգաբ Շնեյդերլենը, պաշտպան Մատտեո Դարմինը, հարձակվող Մեմֆիս Դեպայը և դարպասապահ Սերխիո Ռոմերոն:

«Մեր ակումբ նոր ֆուտբոլիստներ են տեղափոխվել, ովքեր շատ որակյալ են և ինձ թվում է, որ նրանք թիմին նոր ուժ կհաղորդեն:  Ինձ թվում է, որ այժմ մենք այնպիսի կազմ ունենք, որի հետ կարող ենք հաջողության հասնելու հույսեր կապել նոր մրցաշրջանում: Կարծում եմ` թիմի համար հետաքրքիր ժամանակներ են սկսվում: Այժմ մենք մարզումների ժամանակ աշխատում ենք միմյանց խաղը լավ ճանաչելու ուղղությամբ», – Ռունիի խոսքերն է մեջբերում «Մյու»-ն:




Լրահոս