Այսօր հուլիսի 30-ն է՝ տարվա 211-րդ օրը: Տարվա ավարտին մնացել է 154 օր: Հուլիսի 30-ը առանձնահատուկ է բազմաթիվ իրադարձություններով, հայտնի մարդկանց ծնունդներով, որոնց շարքից կարելի է առանձնացնել ծագումով ավստրիացի ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամ, 2003-2011 թթ. Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետ, հայտնի դեռասան Առնոլդ Ալոիս Շվարցենեգերին:
Առնոլդ Շվարցենեգերը ծնվել է 1947 թվականին Ավստրիայում, Տալի քաղաքի Գրաց բնակավայրում: 2003 թվականին ընտրվել է Կալիֆորնիայի նահանգապետ, այնուհետև վերընտրվել 2006 թվականին։
Աշխարհահռչակ դեռասանի՝ նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը Շվարցենեգերը աչքի է ընկել նաև տարբեր սպորտաձևերում: Արժանացել է բոդիբիլդինգ սպորտաձևում բազմաթիվ մրցանակների , ինչպես նաև յոթ անգամ ՝ «Միստր Օլիմպիա» կոչմանը։