Հանրապետության հրապարակում են գտնվում «Ոտքի Հայաստան» շարժման անդամները, ովքեր քիչ հետո պատրաստվում են սկսել իրենց գործողությունները: Հիշեցնենք, որ նրանք այսօր որոշել են երկու ժամով փակել Հանրապետության հրապարակ մտնող և դուրս եկող փողոցները:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ շարժման անդամները մի քանի խմբի են բաժանվելու և նստացույց անելու մի քանի վայրերում, որպեսզի ոստիկաններն էլ խմբերի բաժանվեն, այլ ոչ թե մի տեղում կանգնեն: Հավելենք, որ ոստիկանների թիվը հրապարակում բավական մեծ է: