ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 1992-1999թթ. որպես վարորդ աշխատել եմ Մասիսում գործող «Հայտարա» ԲԲԸ-ում: Իմ դուրս գալուց 1 տարի անց այն լուծարվել է: Հետագայում՝ ինձ կենսաթոշակ նշանակելիս, ի թիվս իմ տարբեր աշխատավայրերից ներկայացված փաստաթղթերի, հարկավոր էր նաեւ այդտեղի ստաժն ապացուցող փաստաթուղթ բերել, սակայն ոչ մի պահոցում (այդ թվում եւ ՀՀ կենտրոնական) դրանք չգտա: Ու հիմա այդ ժամանակահատվածում իմ ստաժի դիմաց թոշակի հաշվարկ արված չէ: Խնդրում եմ վերահաշվարկել իմ կենսաթոշակը եւ վերականգնել իմ չստացած գումարը:

Սերժ Հարությունյան (69 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն` մինչեւ 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային uտաժը հաuտատող հիմնական փաuտաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ ՀՀ կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992թ. հունվարից մինչեւ 2013թ. հունվարի 1-ը՝ նաեւ uոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ uտանալը հաuտատող փաuտաթուղթը:
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատաuխան գրառումների կամ uտաժը հաuտատող՝ ՀՀ կառավարության uահմանած այլ փաuտաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային uտաժը հաuտատվում է արխիվային տեղեկանքով, իuկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Ելնելով ասվածից՝ 1992-1999թթ. ժամանակահատվածը քաղաքացու աշխատանքային ստաժում կհաշվառվի, եթե ներկայացնի աշխատելու փաստը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարգելի՛ քաղաքացիներ, նման փաստի առաջ չկանգնելու համար ցանկացած տեղ աշխատանքի ընդունվելու դեպքում գործատուից պահանջե՛ք համապատասխան ձեւակերպում եւ գրանցում: Հակառակ դեպքում հետո էլ ոչինչ ապացուցել չեք կարող: Եթե ինքներդ ձեզ չպաշտպանեք, դժվար թե դա ձեր փոխարեն անի մեկ ուրիշը:




Լրահոս