Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԱԻՆ-ից հուլիսի 29-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի թիվ 30 շենքի բակում կրակոցներ են լսվել, ամուսիններն ընկած են հատակին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Ուլնեցի փողոցի թիվ 30 շենքի մոտ գտնվող 165 ավտոտնակի մոտ անհայտ անձը հրազենից արձակած կրակոցով սպանել է 1 կնոջ և 1 տղամարդու: Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 3 պարկուճ:
Լուսանկարները` shamshyan.com-ի