«Պարգևատրումը այսօր ավելի շատ է». «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները «փակում են» փողոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները սկսել են իրենց անհնազանդությունը: Ինչպես նախօրոք հայտարարել էին` պետք է փակեին հրապարակին հարող փողոցները և դրանով կաթվածավահար անեին երթևեկությունը, սակայն ստեծվել է զավեշտալի իրավիճակ, քանի որ ակցիայի մասնակիցները ընդամենը փողոցի վերգետնյա անցումների վրա 15 վայրկյան նստում են, որից հետո ոստիկանները նրանց գրկած դուրս են բերում այդ հատվածից:

Ակցիայի մասնակիցները փորձում են ինչ-որ ձևով արհեստական լարվածություն ստեղծել, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է չշփվել, չխոսել ակտիվիստների հետ:

«Նստեք, նստեք, դավիթսանասարյանական մեթոդն է, երևի այսօր պարգևատրումը ավելի շատ է»,- ասաց Վալերի Օսիպյանը, որին Սանասարյանը հակադարձեց` սա Հայաստանի ժողովրդի մեթոդն է:

 




Լրահոս