Աբովյանում շմոլ գազի թունավորումից երկու մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անհայտ քաղաքացուց ոստիկանության Կոտայքի բաժնում հունվարի 19-ին՝ ժամը 19.45-ին, ահազանգ է ստացվել, որ Աբովյանի 3-րդ միկրոշրջանի 15 շենքի թիվ 66 բնակարանում գազի արտահոսքից թունավորված և մահացածներ կան:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ պարզվել է, որ 1973 թ. ծնված Արմենուհի Թադևոսյանը և 1930 թ. ծնված Աշխեն Ղասաբովան թունավորվել և տեղում մահացել են նույն օրը, նշված բնակարանի վառարանից շմոլ գազի արտահոսքից, իսկ 1972 թ. ծնված Օքսաննա Թադևոսյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:




Լրահոս