Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Վանաձոր քաղաքի քիմիական գործարանում, դեռևս անհայտ պայմաններում, պայթյուն է հնչել, ինչի հետևանքով մեկ հոգի մահացել է : Ըստ տեղեկությունների` կան նաև վիրավորներ Այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարար վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական խումբը Վանաձորի ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների հետ ժամանում են դեպքի վայր: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ մահացածը 22-ամյա Դավիթ Ասատրյանն էր, ով նշված գործարանում աշխատում էր որպես “գազավիկ”: Մահացածի մարմինը պայթյունի հետևանքով մասերի է բաժանվել: Ոստիկանությունը նաև ճշտել է, որ այլ զոհեր չկան:
Պայթյուն Վանաձորի քիմիական գործարանում. կա զոհ (լրացված)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ