Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր սպանության հերթական դեպքն է գրանցվել մայրաքաղաք Երևանում: Բաբայան փողոցի թիվ 30 շենքի բակում կրակոցներ են լսվել, հատակին հայտնաբերվել են ամուսիններ 53 ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյանների դիերը:
Armlur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել կատարվածի մասին: Այսպես, մեզ հասած հավաստի տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունն արդեն հետքի վրա է, և օպերատիվ աշխատողները փորձում են գտնել ամուսիններին կրակողներին: Մեր աղբյուրներով, կրակողը, ըստ ամենայնի, եղել է հարեւանությամբ ապրող մի տղամարդ, ով, ըստ մեր աղբյուրների, ազգությամբ հայ է, բայց Վրաստանի քաղաքացի: Վեճը եղել է կենցաղային հողի վրա: Կրակոցներ արձակողը, նույն տեղեկությունների համաձայն, մեկ տարի է` Հայաստանում է ապրում: Այստեղ մեքենաներ է վերանորոգում և ունի սեփական արհեստանոց:
Կհաջողվի՞ ոստիկաններին դեպքի բոլոր հանգամանքները բացահայտել և ձերբակալել հանցագործին, դեռ վաղ է ասել: Հուսանք` նա չի հասցնի փախչել հարազատ Վրաստան: Սպասենք զարգացումներին:
Լուսանկարը` shamshyan.com-ի: