Գյումրիում շմոլ գազից 8-ամյա երեխա է թունավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցից Ոստիկանության Գյումրիի բաժնում հունվարի 20-ին՝ ժամը 21.00-ին, հաղորդում է ստացվել, որ ,շմոլ գազի թունավորումե ախտորոշմամբ Երևանյան խճուղի 159 շենքի թիվ 36 բնակարանից բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա Ջուլիետա Ամիրխանյանը:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության, պարզվել է, որ երեխան թունավորվել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, տատի բնակարանում` խոհանոցի գազօջախից առաջացած շմոլ գազից: Կատարվում է քննություն:




Լրահոս