
«Ժամանակ» թերթը գրում է. «Գրեթե մեկ ամիս առաջ խոստացված ՀԷՑ-ում անցկացնելիք աուդիտը այդպես էլ չի կազմակերպվում, սակայն կառավարությունը առանց աուդիտի արդյունքների էլ հստակեցրել է ՀԷՑ ճակատագիրը: «Ժամանակի» տեղեկություններով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հետ հանդիպան ժամանակ հայտնել է, որ մինչև հոկտեմբեր ՀԷՑ-ի սեփականատերը փոխվելու է, և այն ձեռք է բերելու Սամվել Կարապետյանը: Աբրահամյանը վստահեցրել է, որ այս պայմանավորվածությունը կայացվել է Ռուսաստանի իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։