«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2011-ից սկսած Հայաստանում ամենուրեք տեղադրված արագաչափերն ու տեսախցիկները ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների ավտոմեքենաների թույլ տված խախտումներն արձանագրել են, սակայն տույժի ենթարկելու վարչական ակտը օրինախախտներին չի առաքվել: Այսինքն՝ մինչ օրս ՀՀ պաշտոնյաները ինչպես ցանկացել, այնպես էլ վարել են ավտոմեքենաները:
Բայց երբ այս տարվա սկզբին նախագահի վերահսկողական ծառայությունը ՀՀ ճանապարհային ոստիկանությունում ստուգումներ անցկացրեց, այդ փաստն ի հայտ եկավ, եւ իրավիճակը զեկուցվեց Սերժ Սարգսյանին: Ըստ ամենայնի, դրա արդյունքում էր, որ ՃՈ նախկին պետ Արտակ Հարությունյանը հունիսի 29-ին պաշտոնանկ արվեց, իսկ արդեն հուլիսի 1-ից ՀՀ պաշտոնյաները (ընդհուպ մինչեւ նախարարներ, փոխնախարարներ) սկսել են ստանալ երթեւեկության կանոնների խախտման՝ տարիներ շարունակ կուտակված ակտերն արդեն փաթեթով: Շատերը ստիպված են միլիոնավոր դրամներ վճարել պետբյուջե. հավանաբար ինչ-որ պայմանավորվածություն է խախտվել, դրա համար էլ տուգանքների «սահմանված կարգը» փոխվել է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: