«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Գրանդ քենդի» ընկերության նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահվանից հետո ընկերության տնտեսական վիճակը էապես փոխվել է: Վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Գրանդ Քենդի»-ի սեփականատերերը` Վարդանյանների ընտանիքը, պատրաստվում է վաճառել իր ունեցվածքը եւ հեռանալ Հայաստանից: Պարզապես համապատասխան գնորդին դեռ չեն կարողանում գտնել:
Համառորեն շրջող այս լուրերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության մամլո խոսնակ Վահրամ Բրուտյանի հետ, ով կարճ պատասխանեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դա բացարձակ սուտ է»,- ապա անջատեց հեռախոսը: Հիշեցնենք, որ մոտ երեք ամիս առաջ «Գրանդ Քենդի» ընկերության մի շարք աշխատակիցներ բողոքում էին, որ մոտ 6 ամիս աշխատավարձ չեն ստացել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: