Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ՏԿԱԻՆ-ից հուլիսի 29-ին, ժամը 19.46-ին ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագած երկաթգծի 3-րդ կմ-ին այրվում է երկաթգծի շարժակազմի քարշակը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան–Թբիլիսի ընթացող «Վրացական Երկաթուղիներ» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրագնացքի (տեղափոխում է 24 դատարկ ցիստերն) շարժակազմի քարշակի գեներատորային հատվածի էլ. վահանակում:
Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.03-ին, մարվել՝ 21.14-ին: Այրվել է էլ. վահանակը և էլ. մալուխներ: