Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Sport.es-ի տվյալներով, անգլիական ակումբ տեղափոխվելու դեպքում 28-ամյա իսպանացին ավելի շատ կսկսի վաստակել, քան կատալոնական ակումբում:
Ընդգծվում է, որ «Մյու»-ն Պեդրոյին 25 մլն եվրոյով ձեռք բերելու առաջարկ է արել, սակայն կատալոնական ակումբը մտադիր է ստանալ 30 մլն եվրո: Բանակցություններն այս առումով դեռևս կշարունակվեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեդրոն կատալոնական ակումբին հայտնել էր, որ ցանկանում է հեռանալ ակումբից: