
Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձայն տվեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին` հանձնարարելով ներկայացնել նաիրիտցիների աշխատավարձերի վճարման իրավիճակը:
Երվանդ Զախարյանը նշեց, որ փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների հետ մեկտեղ, կատարվում են նաև աշխատավարձերի վճարման աշխատանքներ: «Մոտակա մեկ-երկու օրերի ընթացքում աշխատավարձերը կվճարվեն, ոչ մի խոչընդոտ չկա, նաև ֆինանսական», – վստահեցրեց նախարարը: