
Corriere dello Sport-ը վստահեցնում է, որ իտալական «Ինտեր»-ի կիսապաշտպան Շերդան Շաքիրին հետաքրքրում է Դորտմունդի «Բորուսիա»-ին:
Գերմանական ակումբը դեռ միայն «Ինտեր»-ից է 23-ամյա շվեյցարացի ֆուտբոլիստի մասին տեղեկություններ խնդրել: Սակայն ավելի ուշ գերմանական ակումբը կարող է հստակ առաջարկով հանդես գալ:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ֆուտբոլիստը «Շալկե»-ի հետ համաձայնեցրել է պայմանագրի պայմանները, իսկ տրանսֆերի արժեքն էլ կկազմի 14 մլն եվրո: