Armenian text to speach

Սուրբ Խաչին հաջորդող երկուշաբթին կլինի ոչ աշխատանքային, իսկ Խաղողօրհնեքին հաջորդողը` աշխատանքային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 14-ին առաքելական եկեղեցում նշվելու է Սուրբ Խաչը: Այսօր կառավարության նիստում որոշվեց այդ օրվան հաջորդող երկուշաբթին` սեպտեմբերի 15-ը դարձնել ոչ աշխատանքային օր և դրա փոխարեն աշխատանքային դարձնել սեպտեմբերի 19-ը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մարդիկ ավանդույթի ուժով ամեն տարի տոնին հաջորդող երկուշաբթին գնում են գերեզմանոց ու մասնակցում հոգեհանգստի արարողություններին, ինչի համար էլ երկուշաբթին հայտարարում են ոչ աշխատանքային։

Վարչապետը նաև նշեց,  որ օգոստոսի 16-ին նշվող Աստվածածնի տոնի՝ Խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային օր:  «Սակայն, կոչ եմ անում տնտեսվարող սուբյեկտներին օգոստոսի 17-ին ընդառաջել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են այցելել գերեզամանոց, եկեղեցի»,-եզրափակեց նա:




Լրահոս