Հարձակվող Նեյմարն ու կիսապաշտպան Դանիել Ալվեսը «Բարսելոնա»-ի պարապմունքներին կմիանան հինգշաբթի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Բրազիլացիները կժամանեն Բարսելոնա և կանցնեն բժշկական տեստեր, որից հետո կմիանան մարզումներին: Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը բրազիլացիներին հանգիստ էր տրամադրել` Ամերիկայի գավաթի խաղարկությանը մասնակցելուց հետո: