Երիտասարդ չիլիացին երեկույթի ժամանակ մի փոքր ավել է խմել ու դուրս է եկել պատշգամբ: 40 մետր բարձրությունից վայր ընկնելու պահը ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Տեսագրությունում երևում է, թե ինչպես է տղամարդը մեծ արագությամբ վայր ընկնում, ընկնում ավտոկայանատեղիի տանիքի վրա, այն կոտրելով ընկնում մեքենայի վրա ու գլորվում ասֆալտին: Տուժածին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել: Նա բազմաթիվ կոտրվածքներ ունի:
«Ես զգում էի, որ ընկնում էի և ոչ մի այլ զգացողություն չունեի: Իսկ արթնացել եմ արդեն հիվանդանոցում»,- նշել է բժիշկ Սեբաստյան Ռեյսը:
«Սեբաստյանը բավական լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն, հաշվի առնելով բարձրությունը, որից նա վայր է ընկել, նրա բախտը շատ բերել է»,- նշում է բժիշկ Կառլոս Գալեգոսը: