
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկրորդ փուլի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2015 թվականի ինն ամսում հատկացնել 1 մլն 200. 000 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավանություն տվեց նախագծին և ընդգծեց դրա կարևորությունը: «Սա շատ կարևոր նախագիծ է, հատկապես կարևոր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար», – նշեց նա: