
Երեկ Հանարպետության հրապարակում «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ:
Քիչ առաջ Բժշկական կենտրոնից Armlur.am-ին տեղեկացրին, որ Սանասարյանը երեկ սոնոգրաֆիկ հետազոտության և ռենտգեն հետազոտության է ենթարկվել և որևէ ախտորոշում չկա. «Նա հենց այդ պահին գնացել է տուն: Նրա մոտ որևէ խնդիր չկար»:
Նշենք, որ «Ոտքի Հայաստան» շարժան անդամները երեկ անհնազանդություն էին անում Հանրապետության հրապարակում` դադարներով փակելով փողոցները, որի ժամանակ էլ Դ. Սանասարյանն իրեն վատ է զգացել: