Ավստրալիայի իշխանությունները շարունակում են կատուների դեմ պատերազմը: Ավելի վաղ չինովնիկները հայտնել են այն մասին, որ ծրագրում են տարվա ընթացքում ոչնչացնել 2 միլիոն թափառող կատուների, այժմ նրանք ցանկանում են պարետային ժամ մտցնել տնային կատուների համար: Նրանց կարգելվի առանց իրենց տերերի դուրս գալ փողոց, հայտնում է The Sydney Morning Herald-ը:
Ավստրալիացի չինովնիկների կարծիքով` փողոցով թափառող կատուները վտանգ են ներկայացնում տեղի ֆաունայի համար: Կանաչ մայրցամաքի իշխանությունները ծրագրում են արգելել իրենց քաղաքացիներին փողոց դուրս թողնել կատուներին: Այսպիսով` տնային կատուները կկարողանան դուրս գալ փողոց միայն վզկապներով ու մարդկանց ուղեկցությամբ:
Հավելենք, որ Կանաչ մայրցամաքում գրեթե յուրաքանչյուր երկրորդ ընտանիք ընտանի կատու է պահում: Տեղի իշխանությունները կարծում են, որ կատուները սպառնում են տեղի կենդանատեսակներին, որոնք գտնվում են վերացման շեմին: