Կործանվող Նեղուցի վանք, թե կաթողիկոսական նստավայր (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի Հայ առաքելական եկեղեցին կորցնի քրիստոնեական կառույց համարվելու բոլոր իրավունքները: Այն վերածվել է կազմակերպության՝ լի ցոփության մեջ ապրող ավազակներով, որոնք բիզնես են անում՝ շահարկելով որևէ բանում անմեղ Քրիստոսի անունը, ընդ որում, սեփական հոտի և սփյուռքահայերի հաշվին: Այս ողջ խայտառակությունը հմտորեն քողարկվում է մի քանի տասնյակ իրոք նվիրյալ հոգևորականների շղարշով:
“Չենք լռելուե երիտասարդական նախաձեռնությունն այսօր հանրության ուշադրությանն է ներկայացրել “Կեղծ արժեքներ” տեսաշարի երրորդ մասը, որում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սփյուռքահայերի փողերով Երևանում կառուցվող նստավայրի ֆոնին այս անգամ ներկայացվում է Կոտայքի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարում կառուցված Նեղուցի Սբ. Աստվածածին վանքը:
Տեսանյութը Գարեգին Բ-ի՝ “Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ” տխրահռչակ արտահայտության հերթական ապացույցն է:




Լրահոս