Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել է, այսօր կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել են «Նաիրիտ» գործարանի խաբված աշխատակիցները: Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ քիչ առաջ աշխատակիցներին մոտեցավ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով նախ լսեց նրանց դժգոհությունները` կապված իրենց աշխատավարձերը չտալու հետ, ապա հայտնեց, որ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում նախարար Երվանդ Զախարյանը հայտնել է, որ առաջիկա երկու օրվա ընթացքում բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կտրվեն:
Այս խոստումներին, սակայն, նաիրիտցիները չհավատացին` ասելով, որ դրանք լսում են արդեն շատ երկար ժամանակ: Իսկ Կարեն Անդրեասյանն էլ առաջարկեց, որ եթե մինչև երկուշաբթի` օգոստոսի 3-ը, կառավարության խոստումը չկատարվի, նաիրիտցիները կարող են գնալ իր մոտ և անուն առ անուն գրանցվել, որպեսզի իր լիազորությունների շրջանակներում խնդիրը լուծվի: Առաջարկին ցուցարարները դրական պատասխան տվեցին` միաժամանակ հայտարարելով, որ այդուհանդերձ իրենց նստացույցը շարունակվելու է:
Ուղիղ միացումը` 1in.am-ի