
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ երեկ տեղափոխված և մահացած ծննդկան քսանվեցամյա Մերի Մարգարյանի երեխան այսօր մահացավ: Այս մասին զրույցում ասացին «Էրեբունի» ԲԿ-ից:
Երեխային միացված է եղել արհեստական շնչառական ապարատ, նրա վիճակը եղել է ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ հղին ԲԿ էր տեղափոխվել երկուշաբթի օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում` ծայրահեղ ծանր վիճակում՝ 35 շաբաթական հղիությամբ, HELLT համախտանիշով, երկկողմանի թոքաբորբով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։