Այսօր կառավարության նիստում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ վարչապետի` տեսչական ստուգումները կրճատելու մասին հանձնարարականին և նշեց, որ ստուգումներ կանցկացնեն միայն հարկային և մաքսային մարմինները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին նշեց, որ այդ որոշման նախագիծը շատ կարևոր է, քանի որ դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: Անդրադառնալով հարկային ստուգումներին` վարչապետը նշեց, որ թեև կարևոր է պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը, սակայն ֆինանսների նախարարության կողմից իրականացվող ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքում:
«Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին վերանայել ռիսկայնության չափանիշները` նպատակ հետապնդելով նվազեցնել ստուգումների քանակը», – հավելեց վարչապետը: