Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը հայտարարել է, որ երեկ ոչնչացրել է Հայաստանից ներմուծված 31 շիշ կոնյակ, 51 տուփ ծխախոտ ու 23 տուփ սուրճ:
Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Մաքսային իրավախախտումների դեմ պայքարի գլխավոր վարչության բաժանմունքի ղեկավար Ֆիկրետ Ալեսկերովը:
Տեղեկացվում է, որ այդ ապրանքները հայտաբերվել են Թովուզի ու Բալակենսկի մաքսային վարչությունների աշխատակիցների կողմից: Ադրբեջանցի փորձագետները փորձաքննություն են անցկացրել և պարզել, որ այդ «ապրանքները պիտանի չեն օգտագործման համար», ինչի կապակցությամբ որոշում է ընդունվել դրանք ոչնչացնել:
Հավելենք, որ կոնյակը չունի պահպանման ժամկետ և այն պնդումները, որ այն կարող է պիտանի չլինել օգտագործման համար, միայն կարող են ծիծաղ հարուցել: