![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/AMN-despanatun.jpg)
ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ամառային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր`լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով:
«Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելելով հետևյալ հղումով»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: