
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 28-ին՝ ժամը 6:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կարենիս գյուղի այգում ծառից կախված վիճակում երիտասարդ տղայի դիակ է հայտնաբերվել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարենիսի գյուղապետ Արմեն Բաղդասարյանն ասաց, որ դեպքի մասին իրենք լսել են, սակայն մահացած տղան իրենց գյուղի բնակիչ չէ. «Մի ռուսաստանցի սեփականատիրոջ այգում այդ տղան գործ է արել, ու տեղի է ունեցել այս դեպքը, մենք այլ բան չգիտենք»: