Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն պարբերաբար մաքրվում ու լվացվում են քաղաքապետարանի հիմնական մասնաշենքի ապակիներն ու դժվարամատչելի այլ հատվածները: Դարձյալ պայմանագրային հիմունքներով քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու գմբեթը մաքրել է ալպինիստ Սերժ Հովսեփյանը: Արտադրական ալպինիզմ համարվող այս աշխատանքն իրականացվել է 50 մետր բարձրության վրա` անվտանգությունն ապահովող 3 ճոպաններով:
Երևանի քաղաքապետարանի աշտարակի ապակիներն ու շենքի գմբեթը Սերժ Հովսեփյանը մաքրում է արդեն 8 տարի` կախված եղանակային պայմաններից և անհրաժեշտությունից` տարին մի քանի անգամ: Ալպինիստը ուրախությամբ նշել է, որ իր կատարած աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը միշտ մաքուր ու կոկիկ է ներկայանում երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին: