Նաիրիտցիների անժամկետ նստացույցը կշարունակվի այնքան, մինչև աշխատավարձերը չվճարվեն (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկացրել էր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօրվանից Կառավարության շենքի առաջ սկսկել են անժամկետ նստացույց` մինչև վերջին նաիրիտցին աշխատավարձ չստանա: Նրանք բավական զայրացած էին, նույնիսկ մոտ 20 րոպե փակեցին Տիգրան Մեծ փողոցի դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հորդորեց նրանց անօրինական քայլեր չանել և չստիպել, որ ոստիկանությունն ուժ կիրառի:

11823723_948721805200532_1259187417_n

Նաիրիտցիները մի քանի օր առաջ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն նամակ էին ուղարկել, որով իրենց դժգոհությունն էին հայտնել, որ տույժ տուգանքներից հրաժարվելու փաստաթուղթը անօրինական է:

11787476_948721778533868_1542520295_n

Նախարարությունից նրանց պատասխանել էին, որ նամակի պատասխանին կարող են ծանոթանալ պաշտոնական կայքում, սակայն այնտեղ այդպես էլ պատասխան չի հրապարակվել: Այսօր մի քանի նաիրիտցի գնացին նախարաարություն` ստանալու իրենց նամակի պատասխանը, սակայն նրանց ասասցին, որ ընդմիջում է, որից հետո կարող են մոտենալ: Այս պահին գործարանի աշխատակիցները Կառավարության դիմաց են և մտադիր են գիշերն այնտեղ մնալ:

11798584_948721835200529_1215438276_n

Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էլ նաիրիտցիներին հորդորեց սպասել մինչև երկուշաբթի, եթե մինչ այդ չբավարարվեն պահանջները, ապա հրավիրեց իր մոտ համապատասխան գործընթաց սկսելու:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

11823774_948721831867196_1951539947_n (1)

11823938_948721818533864_1011238455_n

11830720_948721821867197_1517927685_n

11802174_948721828533863_1014997560_n




Լրահոս