
Նոր Սահմանադրության նախագիծը օգոստոսի 1-ին մասնագիտական հանձնաժողովը կներկայացնի Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սահմանադրական փոփոխությունները պատրաստող հանձնաժողովն այս օրերին նախագծում վերջին խմբագրումներն է կատարում:
Նշենք, որ նոր Սահմանադրության նախագիծը հուլիսի 15-ին հրապարակելուց հետո ԱԺ խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է փաստաթղթին կողմ արտահայտվել, իսկ մյուսները դեմ են: Մեր տեղեկություններով՝ նախագիծը Սերժ Սարգսյանին հանձնելուց որոշ ժամանակ անց ՀՅԴ-ականները հանդես կգան առանձին հայտարարությամբ: