Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնարկեց պայքարը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՀ նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավը: Նախագահական ընտրություններին հիմնական կարգախոսն է՝ “Հնարավոր է”, բայց կան ևս մի քանի կարգախոսներ՝ “Փետրվարի 18-ին ես գնում եմ այնտեղե, “Արի ինձ հետ”, “Ես քեզ հետ եմ”, “Հավատում եմ, որ իսկական մեր Հայաստանը դեռ առջևում է”:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում խոսելով իր նախընտրական ծրագրի մասին մասնավորապես նշեց՝ մաքրելով հարկային ու մաքսային դաշտերը և վերահաստատելով դատական արդար համակարգ, կգրանցվի արտասահմանյան ներդրումների աճ ավելի քան 600%-ով՝ ներքին ներդրումների հետ միասին ստեղծելով բարձր վարձատրությամբ 180.000 նոր աշխատատեղ: Նոր նախագահության առաջին տարում՝ կանխելով ատկատները կխնայի 50 մլրդ դրամ:  
 Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական բուկլետը բաժանված է երկու մասի՝ “Սերժի Հայաստանը” և  “Մեր Հայաստանը”, իսկ կողքին պատկերված վանդակում կարմիրով քվեարկած է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: 
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելելու է նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի նրան տարհամոզի՝ հետ կանգնել հացադուլի իր քայլից:
Տեսանյութ՝ yerkir .am-ի




Լրահոս