Beeline-ի ինտերնետ ռոումինգի ծառայությունները Վրաստանում կտրամադրվեն նույն պայմաններով, ինչ Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Beeline-ը տեղեկացնում  է, որ «Regular», «Premium», «Forsage» բջջային ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթներրի բաժանորդները, ինչպես նաև  «Mega 150», «Mega 300» и «Mega 500» ծառայությունների բաժանորդները կարող են Վրաստանում օգտվել ինտերնետ ռոումինգի ծառայությունից այն սակագներով, որոնք գործում են Հայաստանում: Բաժանորդներին հարկավոր է միայն ակտիվացնել ռոումինգ ծառայությունը, իսկ Վրաստանի տարածքում ընտրել Beeline ցանցը:

«Beeline–ը հանդես է գալիս է հերթական աննախադեպ առաջարկով։  Գտնվելով հարևան երկրում՝ մեր բաժանորդները կարող են օգտվել բջջային ինտերնետից նույն սակագներով, որոնք գործում են Հայաստանում: Այս նախաձեռնությամբ մենք ձգտում ենք մեր բաժանորդների հանգիստը Վրաստանում դարձնել էլ ավելի հաճելի: Վրաստանում ձայնային ծառայություններից օգտվելու  համար առաջարկում ենք միանալ «Կապի մեջ+» ծառայությանը, որը հնարավորություն է ընձեռում ընդունել ցանկացած զանգ և զանգ կատարել Հայաստանի Beeline բջջային ցանց 24.99 դրամով: Վստահ եմ, որ արձակուրդային այս թեժ շրջանում մեր բաժանորդներն բարձր կգնահատեն մեր առաջարկները և կօգտվեն մեր պարզ և հարմար ծառայություններից անգամ Հայաստանի սահմաններից դուրս» – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Առաջարկը գործում է մինչև 2015 թ.-ի սեպտեմբերի 15-ը:

Այս, ինչպես նաև ռոումինգային այլ ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով www.beeline.am պաշտոնական կայք:




Լրահոս