
Այս պահին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կենտրոնում հրդեհ է: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարների մեկ մարտական հաշվարկն արդեն մոտ 30 րոպե է փորձում է հանգցնել կրակը, սակայն դեռևս չի հաջողվել:
Նշենք, որ հրդեհը բռնկվել է քաղաքի կենտրոնի այգու հարակից տարածքում, որին կից կա բնակելի բարձրահարկ շենք:
Լուսանկարները Armlur.am-ի: