
Թուրքիայի Շիրնակ նահանգում զինվորականները ենթարկվել են ահաբեկչական հարձակման:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, ահաբեկիչները կրակ են բացել զինվորականների ուղղությամբ, ովքեր վերահսկել են Գորմեչ ռազմաբազա տանող ճանապարհը: Արդյունքում 3 զինծառայող զոհվել է, նրանցից մեկը` սպա է, երկուսը` զինվոր:
Համաձայն Թուրքիայի Ռազմաօդային ուժերի տեղեկությունների` անջատողականները զինված հարձակում են իրականացրել զինծառայողների վրա: Արդյունքում զոհվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի 3 զինծառայող, պատասխան կրակով ոչնչացվել է մեկ ահաբեկիչ: