
«Բեշիկթաշ»–ը պաշտոնապես հայտարարել է «Ֆիորենտինա»-ի հարձակվող Մարիո Գոմեսի տեղափոխման մասին: Թուրքական ակումբը 30-ամյա հարձակվողին կվարձակալի մեկ մրցաշրջանով` 3,5 մլն եվրոյի դիմաց: Թուրքական ակումբը նաև իրավունք ունի հետագայում գնել գերմանացի ֆուտբոլիստին:
Ավարտված մրցաշրջանում Իտալիայի առաջնության 20 խաղերում Գոմեսը դարձել է չորս գոլի հեղինակ: