Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում  երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ԼՂՀ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն այցելել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան:  Վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը  և   Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը  պայմանավորվածություն են ձեռք բերել 2014 թվականից մեկնարկած համագործակցության ծրագրի  շարունակության վերաբերյալ:

Երևանի քաղաքապետ Տարոն  Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գևորգյանի միջև ձեռքբերված փոխշահավետ համաձայնության համատեքստում վարչական շրջանի և Ստեփանակերտի համագործակցության հետագա  ծրագրերում ներառվել են   Նորք-Մարաշի և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի միջև փորձի փոխանակումը և համագործակցությունը  կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական ապահովության ոլորտներում:  Նաև փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել   օգոստոսին կազմակերպել Նորք-Մարաշ վարչական շրջանի  աշխատակազմի պատվիրակության  այցը  Ստեփանակերտ:




Լրահոս