ԻՆՉՈ՞Ւ ԴԱՏԱՐԿՎԵՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը երեկ «ՀԺ»-ում տպագրված հոդվածում ՀԱԿ-ի պահվածքը համարել է «մեղմ ասած, սխալ քաղաքական հաշվարկի հետեւանք կամ փախուստ մարտի դաշտից, որովհետեւ, եթե չի ստացվում իրականացնել իշխանափոխություն, կարելի է մնալ նորմալ ընդդիմադիր ուժ ու կայացնել այն, ինչն ավելի օգտակար կլիներ մեր պետության ու ժողովրդի համար, միաժամանակ զգոն կպահեր իշխանություններին թե՛ արտաքին ճնշումներին դիմագրավելու եւ թե՛ երկրի ներսում ձեւավորված անբարո բարքերը փոխելու հարցում: Այժմ, երբ ՀԱԿ-ը հրաժարվում է պայքարից, ի՞նչ պետք է անի այն ժողովուրդը, որը հավատացել է մեզ, երկար ու ձիգ տարիներ պայքարել ու հույսով սպասում էր վաղվա լավ օրվան»: Միքայելյանը նաեւ հիշեցրել էր, որ հանրահավաքներից մեկի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր՝ եթե անգամ հարթակում մնա միայնակ, միեւնույն է, շարունակելու է պայքարը. «Այո՛, հնարավոր է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարթակը որոշակիորեն նոսրացել է, բայց մեծ հաշվով, դա նույնպես կոնգրեսի ղեկավարության սխալների հետեւանք է եւ ամենեւին չպետք է պատճառ դառնա, որպեսզի դատարկվի նաեւ հրապարակը… Սա՞ է պայքարի վերջը»:
Արձագանքելով Միքայելյանին՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «ԻԼուր»-ին ասել է. «Ես այնքան բարձր եմ գնահատում Սասուն Միքայելյանի հսկայական վաստակը Հայաստանի անկախության վերականգնման եւ Արցախի ազատագրման գործում, որ ինձ թույլ չեմ տա մեկնաբանել նրա հոդվածը»:




Լրահոս