
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները Կառավարության դիմաց հայտարարած նստացույցը դադարեցրել են: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց գործարանի համակարգող խմբի անդամ Անուշ Հարոթյունյանը:
«Բարոյական չէ, որ 1700 հոգու համար 20 հոգին նստացույց անի: Թող գան բոլորը միասին անեն, եթե ոչ, ապա այս 20 հոգին էլ տանը կսպասի հարցի լուծմանը»,- ասաց Ա. Հարությունյանը:
Նշենք, որ այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ 1-2 օրերի ընթացքում նաիրիտցիների աշխատավարձերը վերջնական և ամբողջությամբ կմարվի: Հավելենք` ըստ նախնական հայտարարության, աշխատավարձերի պարտքը պետք է մարվեր մինչև հուլիսի 29-30-ը: