Դեռեւս 2012թ. հոկտեմբերի 3-ին ձերբակալված Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նվեր Հովհաննիսյանն այժմ ազատության մեջ է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա կրկին վերադարձել է իր պաշտոնին: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը մեղադրվում էր տուն-ինտերնատին հատկացված 3100 լիտր բենզինի յուրացման եւ թրաֆիքինգի մեջ: Նա 2012թ. մայիսի 16-ից տուն-ինտերնատի խնամքի տակ գտնվող, ծանր հիվանդությամբ տառապող 4 անձանց մինչեւ 2012թ. սեպտեմբերի 18-ը շահագործել էր Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածքում՝ ստիպելով խնամել տուն-ինտերնատի եւ իր բարեկամների խոշոր ու մանր եղջերավոր անասուններին: Բայց քանի որ Հովհաննիսյանը ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանի մորեղբորորդին է, ուստի վերջինս այս ամիսներին համոզել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին, որպեսզի Հովհաննիսյանը վերադառնա իր աշխատանքին: Արդյունքում ՀՀ ոստիկանությունում կարճվել է գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով, Հովհաննիսյանն էլ վերադարձել է իր աշխատասենյակ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ