ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից

Հուլիսի 25-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով աշխատանքային այցով մեկնել էր Վրաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Թբիլիսիում կայանալիք 2015թ. Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը: Լուսանկարից երեւում է, որ ՀՀ վարչապետին այնտեղ շատ լավ են դիմավորել, իսկ ճանապարհելուց էլ Վրաստանի վարչապետը պարտադիր մինչեւ օդանավակայան Աբրահամյանին ուղեկցում է:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Մեքենաս վարել եմ 87 կմ/ժ արագությամբ, որտեղ թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Վերջերս վարչական իրավախախտում ստացա, որի մեջ նշված է, որ սահմանված տուգանքի չափը կազմում է 25.500 դրամ: Բայց իմ հաշվարկով պետք է լիներ ոչ թե 25.000, այլ 20.500 դրամ: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք ճանապարհային ոստիկանությունը ճիշտ է հաշվարկել տուգանքի չափը:

Գագիկ Կիրակոսյան (58 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Կիրակոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ 1-10 կմ/ժ արագության գերազանցման դեպքում յուրաքանչյուր կմ/ժ-ի համար սահմանվում է 1000 դրամի տուգանք, իսկ 11-30կմ/ժ-ի դեպքում յուրաքանչյուր կմ/ժ-ի համար հաշվարկվում է 1500 դրամ տուգանք: Այսինքն՝ այս պարագայում, քանի որ Դուք երթեւեկել եք՝ գերազանցելով սահմանված արագությունը 10 կմ/ժ-ից առավել, ապա սկսված 1-ին կմ/ժ-ից 1000 դրամի փոխարեն հաշվարկվում է 1500 դրամ: Արդյունքում նշանակված տուգանքի չափը համապատասխանում է օրենքին:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2012 թվականի հունվարից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը վարորդների նկատմամբ կիրառված համախառն դրամական տուգանքի ընդհանուր չափը կազմել է 24 միլիարդ 608 միլիոն 96 հազար դրամ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե օտարերկրացիներին ի՞նչ սկզբունքով է աշխատանք տրամադրելու թույլտվություն տրվում: Եվ կխնդրեի տեղեկացնել նաեւ, թե ինչքա՞ն ժամանակով է տրամադրվում այն:

Հարություն Մկրտչյան (37 տարեկան, գործազուրկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մկրտչյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնելու Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները եւ զարգացումները: Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտաերկրացու եւ դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով ՀՀ Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված փաստաթղթերը:
Օտարեկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների համար տուգանքներ են նախատեսվում, եւ գործատուները պարտավոր են օտարերկրացիների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը ներկայացնել լիազոր մարմին՝ հաշվառելու համար: Ի դեպ, յուրաքանչյուր օտարերկրացի աշխատողի համար գործատուն պետք է մուծի պետտուրք՝ բազային տուրքի 25-ապատիկի չափով:




Լրահոս