ՄՍԽՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հավանականությամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանը մոռացել է նախորդ տարի Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունն ու «ատկատների» արգելքը: Բանն այն է, որ կառավարության երեկվա որոշմամբ հաստատվել է «ՀՀ 2013-15թթ. գյուղական խորհրդատվական ծառայությունների ծրագիրը», որով նախատեսվում է մոտ 300 մլն դրամ կամ 750 հազար դոլար ծախսել գյուղացիական տնտեսություններին խորհրդատվություն տրամադրելու համար: Ծրագրի շրջանակներում պետք է իրականացվեն սեմինարներ, փորձացուցադրական աշխատանքներ, հրապարակվի թերթ, պատրաստվեն ռադիոհաղորդումներ եւ այլն: Այն, որ խորհրդատվությունների անվան տակ իրականում Հայաստանում գումար են լվանում, հայտնի է ամենքին: Միայն թե դա չի խանգարում, որ կառավարությունը ՀՀ պետական բյուջեի գումարները պարզապես լվանա ու մսխի Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:




Լրահոս