ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից 2 կմ հյուսիս գտնվող կամրջի փլուզման հետեւանքով տուժածների եւ մահացածների ընտանիքներին անցյալ տարվա դեկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից որոշակի փոխհատուցում է տրվել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՓԲԸ-ի մամլո պատասխանատու Վահե Դավթյանից: Նա չցանկացավ նշել գումարի չափը: «Ընկերությունը պլանավորում է այդ գործընթացը շարունակել նաեւ հունվար ամսում: Նախատեսված է որոշակի հաճախականությամբ շարունակել այն: Բացի ֆինանսական փոխհատուցումից, ուշադրության կենտրոնում են գտնվում նաեւ տուժածների եւ մահացածների երեխաները՝ երիտասարդ տղաները, որոնց մենք առաջարկել ենք մեր ընկերության հաշվին ստանալ տրանսպորտային եւ երկաթուղային համապատասխան կրթություն, որից հետո նոր անցնել աշխատանքի «Հարավկովկասյան» համակարգում»,-պարզաբանեց Դավթյանը:
Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 15-ին, որի հետեւանքով մահացել էր երեք մարդ, վիրավորվել՝ երկուսը:




Լրահոս