«Տիգրան Խաչատրյանը շատ դաստիարակված տղա է». Սուրիկ Խաչատրյանի որդին Մանվել Գրիգորյանի կողմից հուշամեդալի է արժանացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, որը հուլիսի 25-ին ձերբակալվեց, օրերս պարգեւատրվել է ԵԿՄ հուշամեդալով: Պարզվում է՝ Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական  կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հաստատեց Խաչատրյանին պարգեւատրելու լուրը եւ սկսեց գովերգել նրան:

«Երբ նա համալրել է երկրապահի շարքերը, դրսեւորել է շատ ակտիվություն եւ շատ նորմալ կազմակերպել է միջոցառումները, այդ իսկ պատճառով ներկայացվել է խրախուսման: Արժանացել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի կողմից հուշամեդալի»,- ասաց Սարգսյանը: Ավելին՝ ըստ Կապանի փոխքաղաքապետի՝ Տիգրան Խաչատրյանը շատ նորմալ վարք ունի եւ «շատ դաստիարակված տղա է»: Հետաքրքիր է, եթե Սարգսյանը լիներ Զաքարյան կամ Բուդաղյան եղբայրների փոխարեն, նույնը կասե՞ր Տիգրան Խաչատրյանի մասին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս